Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինքնաբերաբար չվերածվենք թշնամու կամակատարի

Ինքնաբերաբար չվերածվենք թշնամու կամակատարի
17.01.2025 | 08:34

Քաղաքացիների եկամուտների դեկլարացիան զայրացրել է բոլորին: Բնական է: Անձամբ ինձ եթե ստիպեն նման թուղթ լրացնել, բոլոր տողերում բազմաշերտ և բազմաբովանդակ «գեղեցկագույն» խոսքեր եմ գրելու՝ նշելով հասցեատիրոջը:

Հիմա տեսնենք՝ քանի հոգի կկարողանա իր իրավունքը պաշտպանել, առավելևս, երբ ներգրավված հանրույթը ապահով խավն է, որը, ըստ տրամաբանության, նաև լավ տեղյակ է օրենքին և իր իրավունքներին:

Ամենավերջում, եթե նույնիսկ 100000 մարդ կոշտ և վճռական հրաժարվի ենթարկվել այդ «ապօրինի օրենքին», բավական մեծ խնդիր կստեղծվի իշխանության համար:

Եթե իսկապես կարծում ենք, որ սրանք թշնամու կամակատար են, ապա ինչու՞ կատարել նրանց կամքը՝ ինքնաբերաբար ինքներս վերածվելով թշնամու կամակատարի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ